Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

13:22 / 25.12.2014

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Չարենցավան-Սևան հատվածում (3-րդ կմ) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 706ԼD61 պ/հ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները վարորդ Ռ. Թ.-ին տեղափոխել են Ֆանտան գյուղ:
 

← Վերադառնալ ցուցակին