Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վերին Բազմաբերդ գյուղում

01:19 / 26.12.2014

Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ  «Մերսեդես» մակնիշի 34VD906 պ/հ (վարորդ Գ. Դ. ծնվ. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին:
Գ.Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին