Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում

14:02 / 26.12.2014

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 11 ՕՍ 794 և «ՈՒԱԶ» մակնիշի 018 ՈՍ 06 պետհամարանիշերով ավտոմեքենաները. կան տուժածներ:

Փրկարարներն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Բ.-ին և ուղևոր Ե. Ք.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին