Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Սյունիքի մարզում
21:54 / 26.12.2014
Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը (մոտ 30 մ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZA 180 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 30 մ): Վարորդը՝ 1969 թ. ծնված Ա. Ս.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: