Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան քաղաքում (լրացված)

13:49 / 05.01.2015

Հունվարի 5-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Սևանա լիճը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Մ-4 միջպետական ավտճանապարհի Սևան-Իջևան հատվածի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի 22 OO 587 պ/հ (վարորդ` Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարկից Սևանա լիճը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները են հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Ավտեմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա:
 

← Վերադառնալ ցուցակին