Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Քարաշեն գյուղի մոտակայքում

15:50 / 05.01.2015

Հունվարի 5-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոեքենան բախվել է պատին, տուժածը դուրս է բերվել տեղի ուժերով. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 16-րդ կմ-ում՝ Քարաշեն գյուղի մոտակայքում,  «Օպել» մակնիշի 34 TR 007 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամեզրի պատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով վարորդ Ռ.Ս.-ն (ծնվ. 1992 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիս քաղաքի բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին