Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում (լրացված)

17:35 / 05.01.2015

Հունվարի 5-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է), վարորդն ավտոմեքենայում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 ZT 884 պ/հ (վարորդ` Է. Գ, ծնվ. 1990 թ.) և «Լեքսուս» մակնիշի 35 OP 337 պ/հ (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Լեքսուս»-ի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, տուժածի վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին