Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին (լրացված)

17:12 / 05.01.2015

Հունվարի 5-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` «Ալգա պլյուս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կախվել մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (տուժածներ չկան):

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը:

Պարզվել է, Մ-4 միջպետական ավտճանապարհի Սևան-Իջևան հատվածի 9-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DQ 830 պ/հ (վարորդ` Ա.Կ., ծնվ. 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հանդիպակաց ձորակը (5 մ). տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին