Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նորամարգ գյուղի մոտակայքում

22:34 / 06.01.2015

Հունվարի 6-ին, ժամը 21.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի TR8912 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին:
Ս. Հ.-ը (ծնվ. 2004թ.), Ս. Ֆ.-ը (ծնվ. 1948թ.), Հ. Հ.-ը (ծնվ. 1972թ.) Ռ. Հ.-ը (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, իսկ Մ. Հ.-ը (ծնվ. 1996թ.)` «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են բավարար: 

← Վերադառնալ ցուցակին