Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

20:42 / 09.01.2015

Հունվարի 9-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի գազալցակայանի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 AQ 014 պ/հ (վարորդ Ս. Վ.) ավտոմեքենան: 

***

Հունվարի 9-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր և Բերդառատ գյուղերի խաչմերուկում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՌԴ թիվ 102 ռազմաբազային պատկանող «Ուրալ» մակնիշի 03-66УО64РУС պետհամարանիշի ավտոմեքենան խափանվել է Հ-21 միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ-ի երթևեկելի հատվածում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարները բեռնատարը դուրս են բերել և տեղափոխել անվտանգ տարածք:
 

← Վերադառնալ ցուցակին