Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարդարապատ - Արաքս ավտոճանապարհին

22:45 / 12.01.2015

Հունվարի 12-ին, ժամը 22.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սարդարապատ - Արաքս հատվածի 6-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-5 միջպետական ավտոճանապարհի Սարդարապատ - Արաքս հատվածի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 70 QO 055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել արգելապատնեշին և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին