Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

08:30 / 13.01.2015

Հունվարի 12-ի 09.00-ից մարտական հաշվարկ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք - Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:
Հունվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերվել 20 ավտոմեքենա:

***

Հունվարի 12-ին, ժամը 
22.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ-Վարդենյաց լեռնանցք ավտոճանապարհը (2-րդ կմ) ձնաբքի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից ավտոմեքենաներ են արգելափակվել, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 09SU339 պետհամարանիշի (վարորդ Վ. Հ.), ՎԱԶ-2106 մակնիշի 30SU892 պետհամարանիշի (վարորդ Կ. Մ.), Մերսեդես մակնիշի 77XX777 պետհամարանիշի (վարորդ Ռ. Կ.) և Տոյոտա մակնիշի 11ՍՍ272 պետհամարանիշի (վարորդ Ս. Մ.) ավտոմեքենաները: 

***

Հունվարի 12-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի մոտավորապես 2-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 42DV444 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Է.Մ.-ի ավտոմեքենան: 

***

Հունվարի 12-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում Ֆորդ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Լ. Թ.-նի վարած Ֆորդ մակնիշի 34 AP 607 պետհամարանիշի ավտոմեքենան: 

***

Հունվարի 12-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից կցորդով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ «DONGFENG» մակնիշի 39D13710 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Հաշիմ Աբեդիին) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

 

← Վերադառնալ ցուցակին