Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում

22:28 / 13.01.2015

Հունվարի 13-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/2 շենքի մոտակայքում վնասվել է գազի խողովակը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան (վարորդը բացակայում է) բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք առանց հրդեհի բռնկման. զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները տեղում սահմանել են հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: 

← Վերադառնալ ցուցակին