Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Շոպրոնի փողոցում

14:52 / 14.01.2015

Հունվարի 14-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում անհայտ անձը անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 30 տարեկան կնոջ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Պարզվել է, որ Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեի մոտակայքում «Վազ-2101» մակնիշի 34 ԼՕ 808 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ռ. Թ.-ին (ծնվ. 1977թ.), ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 

← Վերադառնալ ցուցակին