Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

18:44 / 15.01.2015

Հունվարի 15-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մարգարա հատվածում (8-րդ կմ) «Մերսեդես» մակնիշի 0257 ժամանակավոր պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդը` 1990 թ. ծնված Տ. Հ.-ը, ուղևորը` 1989 թ. ծնված Գ. Ե.-ը, հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին