Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Միքայելյան փողոցում

01:57 / 16.01.2015

Հունվարի 16-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և շրջվել, խողովակից առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ԲՄՎ մակնիշի 37 QQ 700 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և շրջվել, ինչի հետևանքով գազատար խողովակը վնասվել է. տուժածներ չկան:

Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը՝ հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
 

← Վերադառնալ ցուցակին