Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել

23:07 / 16.01.2015

Հունվարի 17-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Արեգունի-Վարդենիս ավտոճանապարհին ԳԱԶել մակնիշի 20LT048 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան, սակայն ճանապարհահատվածին առկա մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարող շարունակել ընթացքը:
Հրշեջ-փրկարարները ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են հրշեջ մաս` գիշերելու: 

***

Հունվարի 17-ին, ժամը 22.40-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին-Ծաղկունք ավտոճանապարհին (ճտանոցի մոտ) ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 42ԼՍ976 պետհամարանիշի (վարորդ Վ. Մ.) և Ֆորդ մակնիշի 33ՏՏ704 պետհամարանիշի (վարորդ Ա.Ա.) ավտոմեքենաները: 

***

Հունվարի 17-ին, ժամ 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հացի գործարանի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 23ՏՏ441 պետհամարանիշի (վարորդ Գ. Ա.) ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին