Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի հատվածում (լրացված)

02:20 / 18.01.2015

Հունվարի 18-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Ախթալա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տարածքի հետախուզման արդյունքում ավտոմեքենա չի հայտանաբերվել:
Ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 43-րդ կմ-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշ 34 OU 443 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Գ. ծնվ. 1978թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 7 մ). տուժածներ չկան:

Ատոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը:
 

← Վերադառնալ ցուցակին