Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին (լրացված)

19:53 / 18.01.2015

Հունվարի 18-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Գյուլագարակ-Գարգառ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 73 AA 737 պ/հ (վարորդ` Մ. Ն., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները տուժած ուղևորին (տվյալները հնարավոր չի եղել պարզել) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Մ. Ն.-ն հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկներ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 

← Վերադառնալ ցուցակին