Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է պայթուցիկ սարք

00:00 / 20.01.2015

Հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
 

← Վերադառնալ ցուցակին