Նորություններ
Պատահարներ
Այրվել է եղեգնուտ
00:00 / 21.01.2015
Հունվարի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում՝ խճուղու մոտակայքում, այրվում են տնկիներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.26-ին, մարվել՝ ժամը 17.29-ին:
Այրվել է մոտ 1500 քմ եղեգնուտ: