Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

00:00 / 21.01.2015

Հունվարի 21-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Մրգաշեն տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Սկանյա» մակնիշի «WLK-888» պ/հ կցորդով (NS-702) բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ.Ս., ծնվ.1969թ.):

***
Հունվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 SC 382 պ/հ (վարորդ Գ. Ա.) ավտոմեքենան:  

← Վերադառնալ ցուցակին