Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տիգրան Մեծ պողոտայում

00:00 / 22.01.2015

Հունվարի 22-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ "ԿինոԵրևան"-ի դիմաց, տեղի է ունեցլ ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են "Օպել" մակնիշի 34 VF 236 պ/հ, "Վոլկսվագեն Պասսատ" մակնիշի 34 SC 736 պ/հ, "ԲՄՎ" մակնիշի 64 MM 066 պ/հ, "Միցուբիշի" մակնիշի 30 LS 672 պ/հ և "Օպել" մակնիշի 35 SP 032 պ/հ (վարորդ` Կ. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Կ.Պ.-ն (ծնվ. 1985 թ.) տեղափոխվել է "Սուրբ Գ. Լուսավորիչ" ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են "ԲՄՎ" և "Օպել" մակնիշի ավտոմեքենաները, փակել են "Օպել" մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին