Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

00:00 / 22.01.2015

Հունվարի 22-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 3-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել եմկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 1-ին կմ-ում "ՎԱԶ112" մակնիշի 45 CZ 045 պ/հ, (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ն (ծնվ. 1971 թ.) և Ջ. Մ.-ն (ծնվ.1988 թ.) տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև` "Մալաթիա" ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին