Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

00:00 / 23.01.2015

 Հունվարի 23-ին, ժամը 01.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության "ԳԱԶել" մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում արգելափակվել է ձնակույտում (հիվանդ չի տեղափոխում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները քաղաքային այգու մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Սևանի ԲԿ-ին պատկանող շտապօգնության ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին