Նորություններ

Պատահարներ

Օգնություն երեխային

00:00 / 24.01.2015

Հունվարի 24-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 35 շենքի բակում երեխան ընկել է և գետնից դուրս ցցված երկաթը վնասել է ոտքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ երկաթե ամրանը մտել է 2005թ. ծնված Գ. Բ.-ի հետույքի փափուկ հյուսվածքների մեջ:

Հրշեջ-փրկարարները կտրել են երկաթե ամրանը. Գ.Բ.-ն տեղափոխվել է Արաբկիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին