Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

00:00 / 24.01.2015

Հունվարի 24-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 32/1 շենքի 1-ին մուտքի վերելակում հրդեհ է բռնկվել, ներսում արգելափակված 5 և 2 տարեկան երեխաներ կան:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից անվնաս դուրս են բերել Հ. (ծնվ. 1999 թ.) և Վ. (ծնվ. 1995 թ.) Ն.-երին:

***

Հունվարի 24-ին, ժամը 13.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Հ. Անդրեասյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել ջրագծի վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:

***

Հունվարի 24-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի հաշմանդամություն ունեցող ծանրաքաշ բնակիչ Ե. Պ.-ին (ծնվ. 1944 թ.) ավտոմեքենայից 9-րդ հարկի իր բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ե. Պ.-ին (ծնվ. 1944 թ.) ավտոմեքենայից տեղափոխել են 9-րդ հարկի իր բնակարան:

← Վերադառնալ ցուցակին