Նորություններ

Պատահարներ

Օգնություն քաղաքացուն

00:00 / 24.01.2015

Հունվարի 24-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոյ թաղամասում գտնվող «Մալու մանկիկ» մանկապարտեզի մոտակայքի տներից մեկի նկուղում քաղաքացու ոտքը մեխ է մտել. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Նոյ թաղամասի թիվ 28 կիսակառույց տան նկուղից դուրս են բերել 1989 թ. ծնված Ս. Հ.-ին, ով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

← Վերադառնալ ցուցակին