Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

00:00 / 30.01.2015

Հունվարի 30-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Հուշարձան թաղամասում "Միցուբիշի" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարները արգելափակումից դուրս են բերել "Միցուբիշի" մակնիշի 68 RR 999 պ/հ (վարորդ` Ն. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 30-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավան-Երևան հատվածի 1-ին կմ-ում "Միցուբիշի Իո" մակնիշի 91 AS 991 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Ղ.) արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

← Վերադառնալ ցուցակին