Նորություններ
Պատահարներ
Փրկարարները բացել են փակ դուռը
00:00 / 15.02.2015
Փետրվարի 15-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ տան դուռը բաց է, իսկ բնակիչ Ս. Կ.-ը (ծնվ. 1935թ.) ընկած է հյուրասենյակի հատակին:
Հրշեջ-փրկարարները Ս.Կոսենյանին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Փետրվարի 15-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին ընկած հայտնաբերել Ա. Ա.-ին (ծնվ. 1935թ.), ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
***
Փետրվարի 15-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 127 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 15-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի թիվ 105 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 15-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 15-ին, ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 83 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի լոգարանի դուռը. ներսում է գտնվել Ա. Շ.-ը (ծնվ.2011թ.):
***
Փետրվարի 15-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 88 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 15-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Հ. Գ.-ի (ծնվ. 1939թ.) դին: