Նորություններ

Պատահարներ

Օգնություն քաղաքացուն

00:00 / 17.02.2015

Փետրվարի 17-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի 701-րդ բնակարանի բնակիչ հաշմանդամություն ունեցող քաղաքացի Գ. Ա.-ին (ծնվ. 1977թ.) շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (7-րդ հարկ) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի փողոցի թիվ 7 շենքի 6-րդ բնակարանի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները՝ 1961թ. ծնված Ա. Թ.-ին, ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի 72-րդ բնակարանի վատառողջ և ծանրաքաշ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները՝ 1951թ. ծնված Ա.Ա.-ին, ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին