Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

00:00 / 17.02.2015

Փետրվարի 17-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի Մ1 միջպետական ավտոճանապարհի 17-րդ կմ-ում` Ուջան գյուղի հատվածում, բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՍՏ 295 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 23 ՕՍ 280 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1955 թ.), ուղևոր Լ. Ա.-ը (ծնվ. 1956թ.), «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը (ծնվ. 1975 թ.) և ուղևոր Ա. Խ.-ը (ծնվ. 1985 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել են Երևանի Արմենիա ՀԲԿ:
Բժիշկները կողմից տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր: 

← Վերադառնալ ցուցակին