Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնութմյունը

00:00 / 18.02.2015

Փետրվարի 18-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 34-րդ կմ-ում արգելափակվել է 4 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները՝ 18 ուղևորով:

 

***
Փետրվարի 18-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` "Մորի Պլազայի" հյուրանոցային համալիրի մոտակայքում, "Ֆորդ" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ճարտարապետների փողոցից արգելափակումից դուրս են բերել "Ֆորդ" մակնիշի 686 LD 61 պ/հ (վարորդ` Ա. Ս.) բեռնատար ավտոմեքենան:

 

 

← Վերադառնալ ցուցակին