Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

00:00 / 20.02.2015

Փետրվարի 20-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկի) վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 1957թ. ծնված Կ. Հ.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***

Փետրվարի 20-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1933 թ. ծնված Շ. Գ.-ը, ում հրշեջ-փրկարարները և շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին