Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին

00:00 / 20.02.2015

Փետրվարի 20-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և գլորվել ձորը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում <<ՎԱԶ-2107>> մակնիշի 34 ZU 274 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: 

← Վերադառնալ ցուցակին