Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վարդաշեն թաղամասում

00:00 / 20.02.2015


Փետրվարի 20-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.21-ին, մարվել՝ 19.38-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Ի.-ին պատկանող տան հյուրասենյակը, միջանցքը և խոհանոցը՝ գույքով (50 քմ):

← Վերադառնալ ցուցակին