Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա

00:00 / 21.02.2015

Փետրվարի 21-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ <<Դիան>> հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.41-ին, մարվել՝ 03.58-ին: Ամբողջությամբ այրվել է <<Մերսեդես>> մակնիշի 34 UQ 046 պետհամարանիշով ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին