Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ջերմուկ քաղաքում

00:00 / 21.02.2015

Փետրվարի 21-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող <<Ջերմուկ Գրուպ>>-ին հարակից մանրածախ առևտրի կենտրոնում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.53-ին: Պահեստում այրվել է 1 համակարգիչ, փայտե հատակը (2 քմ) և մոտ 5400 հատ պահեստավորված հանքային ջուր:

← Վերադառնալ ցուցակին