Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է զինամթերք (լրացված)

00:00 / 21.02.2015

Փետրվարի 21-ին, ժամը 09.48-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` <<Արարատ-3>> հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է 2 հատ <<РПГ>> և 3 հատ <<АГС>> նռնականետի կրակոցներ, որոնք ժամը 16.02-ին թիվ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել է:

 ***

Փետրվարի 20-ին, ժամը 09.30-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ:

ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս է բերվել <<АГС>> հաստոցավոր ավտոմատ նռնականետի 2 կրակոց, 12.7 մմ տրամաչափի 88 փամփուշտ և 100 գլխիկ, տարբեր տրամաչափի 20 փամփուշտ, 1 նռնակ, որը ժամը 15.50-ին ոստիկանության հետ համատեղ տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ զորամասի սակրավորական խմբի կողմից ոչնչացվել է:

***

Փետրվարի 16-ին, ժամը 09.52-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ:

ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս է բերվել <<РПГ-7>> հակատանկային նռնականետի 2 կրակոց, <<АГС» հաստոցավոր ավտոմատ նռնականետի 8 կրակոց, մեկ փամփշտակալ, 16 շիլկա տեսակի փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 440 և 5.45 մմ տրամաչափի 40 փամփուշտ, որը ժամը 17.38-ին ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել է:

***

Փետրվարի 13-ին, ժամը 09.52-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` <<Արարատ 3>> հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ:
ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս են բերվել <<РПГ-7>> հակատանկային նռնականետի 7 կրակոց, տարբեր տրամաչափի 100 փամփուշտ, որոնք ժամը 18.37-ին` ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել են:

***

Փետրվարի 12-ին, ժամը 09.40-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ին՝ <<Արարատ 3>> հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:


ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս են բերվել <<РПГ>> հակատանկային նռնականետի 18 կրակոց, տարբեր տրամաչափի 20 փամփուշտ և <<Արարատ ցեմենտ>> ՓԲԸ-ի պոմպակայանի մոտակայքում՝ ջրանցքում՝ 13 նռնակ, 2 փամփշտակալ և տարբեր տրամաչափի մոտ 1500 փամփուշտ, որոնք ժամը 18.24-ին ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել են:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետը, ոստիկանության մարզային վարչության քննիչը և ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետը:

Որոնողական աշխատանքները կշարունակվեն ս. թ. փետրվարի 13-ին:

***

Փետրվարի 10-ին, ժամը 11.24-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` <<Արարատ 3>> հակակարկտային կայանի մոտակա ջրացքում, զենք զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսկելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորների խումբը, ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

ՀՆՓԱԻ կենտրոնի և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբերի կողմից հայտնաբերվել և տեղում ոչնչացվել են <<РПГ>> հակատանկային նռնականետի 27 կրակոց, <<АГС>> հաստոցավոր ավտոմատ նռնականետի 10 կրակոց, ГП տիպի նռնականետի 9 կրակոց և <<АК-74>>տիպի ինքնաձիգի 5 փամփշտակալ:

Որոնողական աշխատանքները կշարունակվեն փետրվարի 11-ին:

***

Փետրվարի 9-ին, ժամը 09.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սուրենավան-Արարատ ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերվել է զենք զինամթերք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները:

<<Արարատ-3 >> հակակարկտային կայանի մոտակայքում ՀՆՓԱԻ կենտրոնի և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբերի կողմից հանվել և տեղում ոչնչացվել են՝ <<РПГ>> հակատանկային նռնականետի 34 կրակոց և կրակոցի 6 ռեակտիվ մաս, 7.62 մմ 1200 փամփուշտ, «АГС» հաստոցավոր ավտոմատ նռնականետի 30 նռնակ և <<Ф-1>> տիպի 4 նռնակ:

Ժամը 09.37-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` <<Արարատ 3» հակակարկտային կայանի մոտակա ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18.03-ին ՀՆՓԱԻ կենտրոնի և ՀՀ ՊՆ N զ/մ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերվել և տեղում ոչնչացվել են <<РПГ>> հակատանկային նռնականետի 26 կրակոց և <<АГС>> հաստոցավոր ավտոմատ նռնականետի 10 կրակոց:
Որոնողական աշխատանքները կշարունակվեն ս.թ. փետրվարի 12-ին:

 

← Վերադառնալ ցուցակին