Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մարմարաշեն գյուղի մոտակայքում

00:00 / 21.02.2015

Փետրվարի 20-ին, ժամը 23.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են <<Ռենջ Ռովեր>> մակնիշի 77 ԼԼ 045 և <<Օպել>> մակնիշի 34 FS 673 պետհամարանիշերով ավտոմեքենաները:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` <<Օպել>> մակնիշի ավտոմեքենայի վարորդը`1989 թ. ծնված Հ. Հ.-ը, և ուղևորները` 1958 թ. ծնված Ռ. Խ.-ը, 1977 թ. ծնված Ա. Գ.-ը, 1961 թ. ծնված Խ., 1998 թ. ծնված Ա. և 2000 թ. ծնված Վ. Մ.-ները հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի <<Էրեբունի>> ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին