Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

00:00 / 21.02.2015

Փետրվարի 21-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում <<Լեքսուս>> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել <<Լեքսուս>> մակնիշի 10 NC 100 պետհամարանիշով ավտոմեքենան (7 ուղևոր):

***

Փետրվարի 21-ին, ժամը 04.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի մոտակայքում <<ԲՄՎ>> և <<Վոլկսվագեն>> մանիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները խափանված են:

Հրշեջ-փրկարարները վարորդներին տեղափոխել են Ջերմուկ քաղաք:

***

Փետրվարի 21-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտակայքում <<ՎԱԶ-21015>> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (14 ուղևոր):

***

Փետրվարի 21-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս-Արծվաքար ավտոճանապարհին <<Լեքսուս>> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել <<Լեքսուս>> մակնիշի 34 HD 642 պետհամարանիշերով ավտոմեքենան:

***

Փետրվարի 21-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում <<Օպել>> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մերսեդես» մակնիշի 28 MM 888 պետհամարանիշերով ավտոմեքենան, (6 ուղևոր), իսկ խափանված <<Օպել>> մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղի ՀՓՋ:

***

Փետրվարի 20-ին, ժամը 23.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան (27-րդ կմ) հատվածում՝ «Թասեր» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փետրվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Փետրվարի 20-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (9-րդ կմ) տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչի հետևանքով <<Օպել>> մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել <<Օպել>> մակնիշի 35 UT 509 պետհամարանիշերով ավտոմեքենան:

***

Փետրվարի 20-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Չքնաղ-Թթուջուր միջհամայնքային ավտոճանապարհին <<ՈՒԱԶ>> մակնիշի ավտոմեքենան ձնաբքի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել <<ՈւԱԶ>> մակնիշի 65 CO 286 պետհամարանիշերով ավտոմեքենան:

***

Փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին <<Օպել>> մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենաներ (10 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Գեղադիր միջհամայնքային ավտոճանապարհը տեղացած առատ ձյան պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 3 մարդատար ավտոմեքենա (6 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Ձորագլուխ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչի հետևանով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները <<ԳԱԶ-24>> մակնիշի 15 LS 673 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, այնուհետև ևս 2 արգելափակված ավտոմեքենաների վարորդների և 3 ուղևորի տեղափոխել են Թթուջուր և Ձորագլուխ գյուղեր:

***

Փետրվարի 20-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի <<Զանգեր>> կոչվող հատվածում մոտ 120 ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ, ինչի հետևանքով ճանապարհին առաջացել են խցանումներ՝ դարձնելով այն դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

 Փետրվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 123 մարդատար և 20 բեռնատար ավտոմեքենա (մոտ 310 ուղևոր): 33 քաղաքացի տեղափոխվել է Վայք քաղաք, 5 քաղաքացի՝ Սիսիան:

***

Փետրվարի 20-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (42 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ-Ճարճակիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին <<Միցուբիշի>> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները <<Միցուբիշի>> մակնիշի 26 NT 268 պետհամարանիշերով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (1 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում բեռնատար ավտոմեքենաներն են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 32-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել <<ԴԱՖ>> մակնիշի 19 RL 019 և <<ԴԱՖ>> մակնիշի 690 SL 62 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Փետրվարի 20-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Հ-4 միջհամայնքային ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի մոտակայքում, <<Օպել>> և <<ՎԱԶ-2107>> մակնիշների ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել <<Վոլգա>> մակնիշի 19 OU 980 և <<ՎԱԶ-2107>> մակնիշի 34 SM 870 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Փետրվարի 20-ին, ժամը 15.21-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ցողամարգ-Ամասիա հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 6-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել <<Օպել>> մակնիշի 34 ZA 387 և <<Ռենո>> մակնիշի 33 DS 054 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Փետրվարի 20-ին, ժամը 15.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի մոտակայքում ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա (7 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին, ժամը 14.01-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 27-րդ կմ-ում <<ԿամԱԶ>> մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները <<ԿամԱԶ>> մակնիշի 19 LS 250 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 20-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածում <<Միցուբիշի>> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել <<Միցուբիշի>> մակնիշի L3515 պետհամարանիշով ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին