Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

00:00 / 05.03.2015

Մարտի 5-ին, ժամը 07.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ննջասենյակում անկողնուց ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1935 թ. ծնված Ա. Ղ.-ին բարձրացրել և մոտեցրել են անկողնուն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

***

Մարտի 4-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածի Լվովյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1939 թ. ծնված Ք. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 4-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ընկել է հատակին և ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Ժ. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Մարտի 4-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 27/1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1948 թ. ծնված Ն. Չ.-ին, ում մոտեցրել են անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին