Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան–Հրազդան ավտոճանապարհին

00:00 / 06.03.2015

Մարտի 6-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Սևան–Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 47-կմ-ի հատվածում "Օպել" մակնիշի 33 LV 656 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ք. ծնվ.1977թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել է, ուղևոր Ա. Ս.-ն (ծնվ. 1964 թ.) տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին