Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

00:00 / 06.03.2015

Մարտի 6-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***

Մարտի 6-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ով տեղափոխվել է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ:

***

Մարտի 6-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 27/25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***

Մարտի 6-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***

Մարտի 6-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Մարտի 6-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***

Մարտի 6-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ քաղաք Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

 

← Վերադառնալ ցուցակին