Նորություններ

Պատահարներ

Առկա է փլուզման վտանգ

00:00 / 06.03.2015

Մարտի 6-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում առկա է միջնակարգ դպրոցի արտաքին պատի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ դպրոցը երկհարկանի պանելային շինություն է` կառուցված 1985 թ.: Անկյունային հատվածում կառուցված քարե պատին (0,4մ × 8մ) առաջացել են ճեղքեր. առկա է փլուզման վտանքը:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Հրշեջ-փրկարարները տարածքը սահմանազատել են անվտանգության ժապավենով:

 

← Վերադառնալ ցուցակին