Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

00:00 / 10.03.2015

Մարտի 10-ին, ժամը 09.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Արարատյան զանգված թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Վ. Պ.-ի (ծնվ. 1963թ.) դին: 

← Վերադառնալ ցուցակին