Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Պեմզաշեն գյուղում

00:00 / 17.03.2015

Մարտի 17-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի (վարորդ Գ. Ճ.) 17 LU 992 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել քարե պարսպին, ինչից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ը (ծնվ. 1985 թ.) և Ժ. Ճ.-ը (ծնվ. 2003 թ.) տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:  

← Վերադառնալ ցուցակին