Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

00:00 / 17.03.2015

Մարտի 17-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Ուջան-Գյումրի ավտոճանապարհին` Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Միցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, նախնական տվյալներով կան զոհեր և տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկև ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի ճանապարհահատվածի 48-րդ կմ-ում` Արուճ գյուղի մոտակայքում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 34 DP 429 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 25 UU 823 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Ս.-ը (ծնվ. 1989 թ.) զոհվել է, իսկ ուղևոր Ա. Հ.-ը (ծնվ.1963 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Զ.-ը (ծնվ. 1998 թ.) ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր տուժածները տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Վ. Զ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ա.Հ.-ինը` ծանր, այնուհետև Ա. Հ.-ը տեղափոխվել է Երևանի «Արմենիա ՀԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները Մ. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները և կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին