Նորություններ

Պատահարներ

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել (լրացված)

00:00 / 19.03.2015


Մարտի 19-ին, ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարահանում (2200 աշխատակից և ուսանողներ):

Փրկարարները և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:

 

← Վերադառնալ ցուցակին