Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

00:00 / 19.03.2015

Մարտի 19-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 13-րդ փողոցի սկզբնամասում "Ֆորդ" տրանզիտ մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "Ֆորդ տրանզիտ" մակնիշի 96 SA 096 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Ա.):

***

Մարտի 18-ին, ժամը 23.52-ինահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Շորբուլախ վանքի մոտակայքում "Վոկսվագեն" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Շորգոլա կոչվող վանքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել "Վոկսվագեն" մակնիշի 34 CA 488 պ/հ (վարորդ` Ս. Ս.):
 

***

Մարտի 18-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ "Նիսան"  մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Քաղսի գյուղի Լոլոզիկ կոչվող տարածքում արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Թրասար լեռան գագաթից դուրս են բերել արգելափակված "Նիսան" մակնիշի 34 ZL 172 պ/հ (վարորդ` Վ. Մ.) ավտոմեքենան (4 ուղևոր):
 

***

Մարտի 18-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. Գ. Մ.-ն (ծնվ. 1929թ.) անկողնուն նստած է եղել և չի կարողացել մոտենալ, բացել բնակարանի դուռը:

***

Մարտի 18-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում ԳԱԶ 2410 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները Նորատուս գյուղին հարակից լճափից դուրս են բերել արգելափակված "ԳԱԶ 2410" մակնիշի առանց պ/հ և «ՎԱԶ 2106» մակնիշի 62 UU 365 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին